Կիմիխ. «Բավարիան ավելի լավ էր խաղում»
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի` Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած առաջին հանդիպման (2:2) մասին.
«Կարծում եմ` «Բավարիան» ավելի լավ էր խաղում։ Մենք ավելի ակնհայտ գոլային պահեր ունեինք։ Իհարկե, նյարդայնացնող է, որ մրցակիցը հաշիվը հավասարեցրեց 11-մետրանոց հարվածով։ Մենք տեսանք, որ ավելի քան ունակ ենք պայքար մղելու, եղան դրվագներ, երբ վերահսկում էինք խաղը և գոլային պահեր ստեղծում։ Նույնը կարող ենք կրկնել նաև հաջորդ շաբաթ։
Դեռ ոչինչ որոշված չէ. հաղթողն առաջ կշարժվի»,- մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 8-ին Մադրիդում։
# Բավարիա, Յոզուա-Կիմիխ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ