Կիկե Սետիենն արգելափակել է Վիդալի տրանսֆերը
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկիե Սետիենը չի ցանկանում, որպեսզի թիմի չիլիացի կիսապաշտպան Արթուրո Վիդալը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանա ակումբից և արգելափակել է նրա տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Ըստ աղբյուրի՝ Սետյենը հավատացած է, որ Վիդալը կարող է աջակցել «Բարսելոնային» մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Ավելի վաղ տեղեկություններ կային, թե Վիդալի ծառայություններով հետաքրքրված է «Ինտերը», սակայն միլանյան ակումբը նախընտրել է Քրիստիան Էրիկսենի տրանսֆերը։