Կիելինին հնարավոր է բաց թողնի Այաքսի հետ հանդիպումը
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կիելինին վնասվածք է ստացել:
Թուրինյան ակումբի ավագը մկանայն խնդիր ունի: Նրա մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի «Այաքսի» դեմ հանդիպմանը հարցականի տակ է,- հայտնում է La Gazzetta dello Sport: Վերջնական որոշումը կկայացվի այսօր, ծայրահեղ դեպքում վաղն առավոտյան:
«Յուվենտուսն», ըստ ամենայնի, կբացառի իտալացու մասնակցությունը հանդիպմանը, որպեսզի վնասվածքը չբարդանա:
Այդ դեպքում Մասիմիլիանո Ալեգրին հավանաբար դաշտ դուրս կբերի Բոնուչիի – Ռուգանի զույգը:
# Յուվենտուս