Կելինին ծնկի վիրահատություն է տարել
«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կելինին վիրահատել է վնասված ծունկը:
Թուրինյան ակումբը հայտարարել է, որ վիրահատությունը հաջող է անցել: Վերականգնումը կտևի առնվազն 6 ամիս:
Հիշեցնենք, որ «ծեր սինյորայի» ավագը մարզման ժամանակ վնասել էր ծունկը: Պաշտպանի մոտ ախտորոշվել էր աջ ծնկի խաչաձև կապանի պատռվածք: