ԿԴՀ-ն 52, Իրաքը` 40 տարի անց նվաճել են աշխարհի առաջնության ուղեգիր 🎥
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Իրաքի ազգային հավաքականները դարձել են աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վերջին մասնակիցները։
ԿԴՀ-ն միջմայրցամաքային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 1:0 հաշվով հաղթել է Ճամայկայի հավաքականին։
Սեբաստյեն Դեսաբրի գլխավորած թիմի հաղթական գոլը 100-ըդ րոպեին խփել է անգլիական «Բարնլիի» պաշտպան Աքսել Տուանզեբեն։
Նշենք, որ աֆրիկյան հավաքականի հայտացուցակում ընդգրկված է եղել Հայաստանի չեմպիոն «Նոայի» դարպասապահ Թիմոտի Ֆայուլուն։
Իրաքի թիմը եզրափակիչում լարված պայքարում Ալի Ալ Համադիի ու Այման Հուսեյնիի խփած գոլերի շնորհիվ 2:1 հաշվով հաղթել է Բոլիվիայի հավաքականին։ Լատինաամերիկացիներից դարպասի գրավմամբ աչքի է ընկել Մոյզես Պանիագուան։
Հանդիպման հերոսներից է դարձել իրաքցիների դարպասապաբ Ահմեդ Բասիլը` կատարելով 6 սեյվ։
Հավելենք, որ ԿԴՀ-ն Մունդիալի ուղեգիր նվաճել է 52, իսկ Իրաք` 40 տարի անց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
ԿԴՀ – Ճամայկա` 1:0
Իրաք – Բոլիվիա` 2:1