Կարվախալ. ««Ռեալը» գլորվել է անդունդը»
Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալը խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Սեգունդան ներկայացնող «Ալբասետեից» կրած սենսացիոն պարտության (2:3) մասին, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը։
««Ռեալը» գլորվել է անդունդը։ Սեգունդայի ակումբը մեզ դուրս թողեց Իսպանիայի գավաթից, և ես շնորհավորում եմ նրան։
Մենք պետք է ինչպես թիմային, այնպես էլ անհատապես ինքնաքննադատ լինենք։ Դեռ ժամանակ ունենք, որպեսզի բեկենք մրցաշրջանի ընթացքը։
Դեռ երկու ֆանտաստիկ մրցաշարի ենք մասնակցում, որտեղ կպայքարենք մինչև վերջ։ Թիմն այժմ լավ մարզավիճակում չէ. մենք պետք թքնաջան աշխատենք։
Մենք ներողություն ենք խնդրում երկրպագուներից։ Մենք և անձամբ ես այժմ չենք համապատասխանում ակումբի սպասելիքներին ու մակարդակին։
Խոստանում ենք` հաջորդ ամիսներին կայանալիք խաղերում ներդնել բոլոր ուժերը` իրավիճակը փոխելու համար»,- ասել է 34-ամյա պաշտպանը։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին էլ «Ռեալն» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում 2:3 հաշվով պարտվել էր «Բարսելոնային»։
Այդ խաղից հետո «արքայական» ակումբում մարզչական փոփոխություն տեղի ունեցավ. Չաբի Ալոնսոյին փոխարինեց Ալվարո Առբելոան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml