Բենզեմա․ «Զիդանն ինձ համար ավագ եղբոր պես է․ նա միշտ օգնում է իր խորհուրդներով»
«Ռեալի» կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է իր և «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ հարաբերությունների մասին։
«Զիդանն ինձ համար ավագ եղբոր պես է։ Խաղադաշտից դուրս նա միշտ պատրաստ է օգնել ինձ իր խորհուրդներով։ Ես ընդամենը մեկ ընկեր ունեմ, ինչը խոսում է այն մասին, թե որքան կարևոր է ընկերությունն ինձ համար։
Ճիշտ չէ, որ ես զգացմունքային մարդ չեմ։ Զգացմունքներսակայն, միանշանակ, ես ունեմ, բայց երբեք ցույց չեմ տալիս իմ թուլությունը»,- ասել է ֆրանսիացին ICON-ին տված հարցազրույցի ժամանակ, որն էլ մեջբերում է As-ը։
33-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Իր հերթին, «արքայական» ակումբը Լա լիգայի շրջանակում 25 հանդիպումներից հետո վաստակել է 53 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
# Զինեդին-Զիդան, Լա լիգա, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ