Կասիլիասը Պիկեի համար Շակիրայի «Waka Waka» երգն է պատվիրել Մադրիդում կայացած երեկույթի ժամանակ
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի հետ սև կատակ են արել` հիշեցնելով նրան Շակիրայից բաժանվելու փաստը։
RMC Sport-ը հայտնում է, որ Պիկեն վերջերս ներկա է եղել իսպանական Մեդիալիգայի երկրորդ մրցաշրջանի ավարտին նվիրված Մադրիդում կայացած երեկույթին։
Երբ «Բարսելոնայի» նախկին խաղացողը վերցրել է խոսափողը` ելույթ ունենալու համար, ներկաներից ոմանք սկսել են վանկարկել երգչուհի Շակիրայի անունը, ումից Պիկեն բաժանվել է նախորդ ամռանը։
Աղբյուրի փոխանցմամբ` Իսպանիայի հավաքականում Պիկեի նախկին խաղընկեր Իկեր Կասիլիասը DJ-ին նույնիսկ պատվիրել է կատարել Շակիրայի հանրահայտ «Waka Waka» երգը. վերջինս չի մերժել լեգենդար դարպասապահի խնդրանքը։
Հավելենք, որ «Waka Waka» երգը 2010 թ. Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնության հիթն էր, որի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ էլ ծանոթացել էին Պիկեն ու Շակիրան։
Զույգը հարաբերությունների մասին պաշտոնապես հայտարարել էր 2011 թ. մարտի 29-ին։ Շակիրան և Պիկեն ունեն երկու որդի` Միլանը և Սաշան։
Նրանք բաժանվել են 2022 թ. հունիսին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2010, Աշխարհի առաջնություն, Բարսելոնա, Ժերար Պիկե, Իկեր Կասիլիաս, Մունդիալ-2010, Շակիրա, Ռեալ Մադրիդ