Կասանո. «Ռոնալդուն պետք է ամեն օր աղոթի Բենզեմայի համար և երախտապարտ լինի, որ խաղացել է նրա հետ»
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին.
«Կրիշտիանու Ռոնալդուն պետք է ամեն օր աղոթի Բենզեմայի համար և երախտապարտ լինի, որ հնարավորություն է ունեցել խաղալ նրա հետ։ Այո՛, հենց Կրիշտիանուն պետք է հպարտանա, որ խաղացել է Բենզեմայի հետ։
Բենզեման Զիդանի ոտքերով կենտրոնական հարձակվող է»,- Կասանոյի խոսքերը մեջբերում է Calciomercato.com-ը։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կարիմ Բենզեման բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 36 հանդիպում` դառնալով 37 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Կասանո, իտալիայի հավաքական, Կարիմ-Բենզեմա, Կրիշտիանու-Ռոնալդու, Ռեալ Մադրիդ