Կանտոնա. «Ֆրանսիական ֆուտբոլը պատմություն չունի»
«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Էրիկ Կանտոնան խոսել է իր երկրում առկա ֆուտբոլային խնդիրների մասին.
«Ֆրանսիական ֆուտբոլը պատմություն չունի: Սա միակ երկիրն է, որտեղ քաղաքները չունեն մեկից ավելի թիմ:
Ահա թե, ինչու է, որ կան մարդիկ, ովքեր սիրում են ֆուտբոլ, կան իսկական երկրպագուներ, սակայն նրանց դա բավարար չէ, քանի որ քաղաքներն ունեն ընդամենը մեկ ակումբ: Միգուցե, ես ծեր հիմար եմ, սակայն նախընտրում եմ այն ֆուտբոլը, որն ունի ոգի, որն ունի ինչ-որ բան, որը դիպչում է ինձ:
Ինչ վերաբերում է Փարիզին, ապա ես ավելի շուտ կգնամ «Ռեդ Սթարի» (Խմբ.՝ ակումբ Ֆրանսիայի նշանակությամբ երրորդ դիվիզիոնից՝ Լիգա 3-ից), քան՝ ՊՍԺ-ի հանդիպմանը»,- Կանտոնայի խոսքերը մեջբերում է Foot Mercato-ն:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էրիկ Կանտոնա, Լիգա-1, Մանչեսթեր-Յունայթեդ, ՊՍԺ, Ռեդ Սթար, Ֆրանսիայի հավաքական