Կանադան շարունակում  է հրաշքներ գործել. ԱՄՆ-ն կարևոր միավորներ կորցրեց🎥

Կանադան շարունակում է հրաշքներ գործել. ԱՄՆ-ն կարևոր միավորներ կորցրեց🎥

17/11/2021 - 11:16

Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակում Կանադայի հավաքականը սեփական հարկի տակ մրցեց Մեքսիկայի ընտրանու դեմ։

Ջոն Հերդմանի սաները շարունակում են հիացնել և հրաշքներ գործել ու 2:1 հաշվով հաղթեցին «ացտեկներին»։

Կանադացիների կազմից դուբլի հեղինակ դարձավ Կայլ Լարինը, իսկ Մեքսիկայի միակ գոլը խփեց Էկտոր Էրերան։

Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականն էլ հյուրընկալվելիս մրցեց Ճամայկայի ընտրանու դեմ ու չկարողացավ կոտրել վերջինիս դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։

Նախ ամերիկացիների կազմից 11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Տիմոտի Վեան, ապա 22-րդ րոպեին Ճամայկայի պատասխան գոլը խփեց «Վեսթ Հեմի» հարձակվող Մայքլ Անտոնիոն։

Նշենք, որ Տիմոտի Վեան «Միլանի», ՊՍԺ-ի ու «Մոնակոյի» լեգենդար նախկին հարձակվող, «Ոսկե գնդակի» 1995 թ. դափնեկիր, Լիբիայի ներկայիս նախագահ Ջորջ Վեայի որդին է։

Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտում կայացել է ևս երկու հանդիպում.

Կոստա Ռիկա 2:1 Հոնդուրաս

Պանամա 2:1 Սալվադոր

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Կանադա – 16 միավոր
  2. ԱՄՆ – 15 միավոր
  3. Մեքսիկա – 14 միավոր
  4. Պանամա – 14 միավոր
  5. Կոստա Ռիկա – 9 միավոր
  6. Ճամայկա – 7 միավոր
  7. Սալվադոր – 6 միավոր
  8. Հոնդուրաս – 3 միավոր

Նշենք, որ այս ընտրական գոտուց աշխարհի առաջնության խմբային փուլի «ուղիղ» ուղեգիր են նվաճում լավագույն 3 հավաքականները, իսկ 4-րդ հորիզոնականը զբաղեցրած ընտրանին անցումային հանդիպում է անցկացնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022