Կանադան ևս մեկ քայլով մոտեցավ ԱԱ ուղեգրին` հաղթելով Սալվադորին🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 11-րդ տուրի շրջանակում Կանադայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Սալվադորի ընտրանու դեմ։
Ջոն Հերդմանի սաները հերթական գրագետ հանդիպումն անցկացրին` հաղթելով մրցակցին 2:0 հաշվով։
Հանադացիների հաղթանակ պարգևեցին Աթիբա Հաթչինսոնի և Ջոնաթան Դևիդի խփած գոլերը։
Այսպիսով, Կանադայի հավաքականը, հաղթելով Սալվադորին, ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման փուլի շրջանակում վաստակեց 25 միավոր և գլխավորում այս գոտու մրցաշարային աղյուսակը ու որակավորման փուլի ավարտից 3 տուր առաջ 8 միավորով գերազանցում է միջմայցամաքային անցումային հանդիպումների իրավունք տվող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Պանամայի ընտրանուն։
Աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճելու համար հաջորդ երեք խաղերում կանադացիներին բավարար կլինի վաստակել 1 միավոր։
Սալվադորը մնաց 6 միավորով և զբաղեցնում է միայն 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Աթիբա Հաթչինսոն, Կանադայի հավաքական, Ջոն Հերդման, Ջոնաթան Դևիդ, Սալվադորի հավաքական, Քաթար-2022