Կամոյի գոլն օգնել է Կայրաթին հաղթել Կայսարին🎥
Ղազախստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Կայրաթը» հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Կայսարի» դարպասը։
Հյուրերի կազմից հանդիպման 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը՝ հաշիվը դարձնելով 2։0։
«Կայրաթն», անցկացրած երկու խաղերից հետո, վաստակել է 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Կայսարը» դեռևս միավոր չի վաստակել և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։
Հավելենք, որ «Կայսարի» կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Գեղամ Ղադիմյանը, ով փոխարինման է դուրս եկել 53-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կամո-Հովհաննիսյան, Կայսար, Կայրաթ, Ղազախստանի առաջնություն