Կայացել է Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը

Կայացել է Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը

30/12/2019 - 15:12

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Դուբայում կայացել է Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը, որտեղ հանձնվել են մի շարք մրցանականեր։

Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

2019 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

«Լիվերպուլը» ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլային ակումբ, իսկ «Այաքսի» և «Բենֆիկայի» ֆուտբոլային ակադեմիաները՝ որպես լավագույն ակադեմիաներ։ Հիշեցնենք, որ 2019 թվականին մերսիսայդյան ակումբը դարձել էր Չեմպիոնների լիգայի, ինչպես նաև աշխարհի ակումբային չեմպիոն։

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ժոաո Ֆելիշը, իսկ լավագույն արաբ ֆուտբոլիստ՝ Դորտմունդի «Բորուսիայի» եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին։

Տարվա լավագույն դարպասապհ անվանակարգում հաղթող է ճանաչվել Բրազիլիայի հավաքականի և «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը, ով անցնող տարում Լիվերպուլի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնության գավաթակիր, իսկ Բրազիլիայի հավաքականի կազմում՝ Կոպա Ամերիկայի հաղթող։

Իսկ լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել ֆրանսիական «Լիոնի» աջ պաշտպան Լյուսի Բրոնզեն, որ ֆրանսիական ակումբի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023