Կայացել է Եվրո-2020-ի խմբային փուլի վիճականությունը
Եվրոպայի առաջնության 60-րդ տարելիցի կապացությամբ ՈՒԵՖԱ-ն մրցաշարը որոշել է անցկացնել ոչ թե կոնկրետ մեկ երկրի տարածքում, այլ 12 եվրոպական տարբեր քաղաքներում։ Մրցաշարը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 12-հուլսի 12-ը և կանցկացվի հետևյալ քաղաքներում․ Հռոմ, Բաքու, Սանկտ Պետերբուգ, Կոպենհագեն, Ամստերդամ, Բուխարեստ, Լոնդոն, Գլազգո, Բիլբաո, Դուբլին, Մյունխեն, Բուդապեշտ։
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, Բուխարեստի «ROMEXPO» ցուցահանդեսների սրահում կայացավ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Խմբերն ունեն հետևյալ տեսքը․
Խումբ A – Իտալիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուելս
Խումբ B – Բելգիա, Ռուսաստան, Դանիա, Ֆինլանդիա
Խումբ C – Նիդերլանդներ, Ուկրաինա, Ավստրիա,Ազգերի լիգայի D դիվիզիոնի հաղթող
Խումբ D – Անգլիա, Խորվաթիա, Ազգերի լիգայի C դիվիզիոնի հաղթող, Չեխիա
E խումբ – Իսպանիա, Շվեդիա, Լեհաստան, Ազգերի լիգայի B դիվիզիոնի հաղթող
F խումբ – Պորտուգալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ազգերի լիգայի A դիվիզիոնի հաղթող
Բացման խաղը տեղի կունենա 2020 թվականի հունիսի 12-ին Երևանի ժամանակով 23։00-ին Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որի շրջանակում մրցելու են Իտալիայի և Թուրքիայի հավաքականները, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները տեղի են ունենալու Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։