Կամո Հովհաննիսյանը հավաքականում խաղերի քանակով հավասարվել է Հենրիխ Մխիթարյանին 📸
«Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 95-րդ հանդիպումը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությումը։
Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղում (1:2) 33-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականում անցկացրած հանիպումների քանակով հավասարվել է Հենրիխ Մխիթարյանին։
Այժմ նրանք հավաքականի պատմության մեջ երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներն են։
Հովհաննիսյանից և Մխիթարյանից շատ ազգային թիմում միայն լեգենդար ավագ, նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանն է հանդես եկել` 133 խաղ։
Կամո Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2012թ. փետրվարի 28-ին կայացած Սերբիայի դեմ ընկերական խաղում (0:2)։ Նա 95 խաղում խփել է 3 գոլ, կատարել 7 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Կամո-Հովհաննիսյան, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Սարգիս Հովսեփյան