Կալամբուսը ցավալի պարտություն կրեց վերջին խաղում` չնվաճելով ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության վերջին` 34-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս մրցեց «Օրլանդո Սիթիի» դեմ։
Առաջին կեսում «Կալամբուսն» ուներ խաղային առավելություն և 38-րդ րոպեին Դերիկ Էթիենի ջանքերով բացեց հաշիվը, ով եզրափակեց Լուկաս Սելարայանի կատարած գոլային փոխանցումը։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «Օրլանդոյի» ֆուտբոլիստները կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ կորզել. 56-րդ ու 84-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ուրսո Ջունիորն ու Ֆակունդո Տորեսը։
Այսպիսով, «Օրլանդո Սիթին» հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 48 միավոր և արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում շրջանցեց հենց «Կալամբուս Քրյուին», բարձրացավ 7-րդ հորիզոնական` նվաճելով ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։
«Կալամբուսն» էլ մնաց 46 միավորով, նահանջեց 8-րդ հորիզոնական և լքեց պայքարը։
Նշենք, որ ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր են նվաճում արևմտյան և արևելյան գոտիների լավագույն 7 ակումբները։
Առաջին հորիզոնականը զբաղեղեցրած ակումբները պայքարն սկսում են միանգամից 1/4, իսկ 2-7-րդ հորիզոնականները զբաղեցրածները` 1/8 եզրափակիչից։
Վերջում հավելենք, որ Լուկաս Սելարայանն ավարտված մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման` դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ, Օրլանդո Սիթի