Ծանրամարտի ԵԱ. Մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 6 ներկայացուցիչ
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային նախավերջին օրը մրցահարթակում կլինի Հայաստանի 6 ներկայացուցիչ։
Առաջինը պայքարում կլինեն 102 կգ քաշային տղամարդիկ. Հայաստանը կներկայացնեն Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը։
Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Աղանյանը երկամարտի համար պատվիրել է 390 կգ։ Իսպանացի Մարկոս Վելասկո Ռուիսը և քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոն, բելառուս Եվգենի Տիխոնցովը (չեզոք դրոշ) նույնպես 390 են պատվիրել։ Պետրոս Պետրոսյանը 385 կգ է պատվիրել։
102 կգ քաշային կարգի պայքարը Երևանի ժամանակով կսկսի 15:00-ին։

18:00-ից պայքարում կլինեն Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր Գարիկ Կարապետյանը, որոնք հանդես կգան 109 կգ քաշային կարգում։
Մարտիրոսյանն ու Կարապետյանը երկամարտի համար պատվիրել են ամենաբարձր քաշը` 400-ական կգ։

Մրցումային օրվա վերջում մրցահարթակ դուրս կգան 87 կգ քաշային Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջանը։ Գյուրջյանը երկամարտի համար պատվիրել է 240, իսկ Հակոբյանը` 235 կգ։
Այս քաշային կարգում ամենաբարձր քաշը (275 կգ) պատվիրել է Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության մեկ, Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր, նորվեգացի Սոլֆրիդ Կոանդան։
87 կգ քաշային կարգի A խմբի ծանրորդների պայքարը Երևանի ժամանակով կսկսի 21:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# Արա Աղանյան, Գարիկ Կարապետյան, Լիանա Գյուրջյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Պետրոս Պետրոսյան, Սիմոն Մարտիրոսյան, Տաթև Հակոբյան