Ծանրամարտի ԵԱ. Մնացական Աբրահամյանը զրո ստացավ նաև հրում վարժությունում

Ծանրամարտի ԵԱ. Մնացական Աբրահամյանը զրո ստացավ նաև հրում վարժությունում

18/04/2025 - 19:09

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ դուրս եկավ Մնացական Աբրահամյանը (89 կգ)։

21-ամյա ծանրորդը երկու վարժությունում էլ զրո ստացավ։ Նա 6 անհաջող մոտեցում ունեցավ։

Աբրահամյանը պոկում վարժությունում երկու անգամ չկարողացավ բարձրացնել 152-կիլոգրամանաթոց ծանրաձողը, այնուհետև 1 կիլոգրամ ավելացրեց ու երրորդ մոտեցումը նույնպես ձախողեց։ Նույն պատկերն էր նաև հրում վարժությունում, երբ երկու անգամ չֆիքսեց 193 կիլոգրամը, ևս մեկ անգամ` 195-ը։

Նշենք, որ Աբրահամյանն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերին Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81կգ), իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ)` բրոնզե մեդալակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023