Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ կմտնի Հայաստանի մեկ ներկայացուցիչ
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ կմտնի Հայաստանի մեկ ներկայացուցիչ
07/10/2025 - 11:48

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնի Սուրեն Գրիգորյանը (88կգ)։

Գրիգորյանը երկամարտի համար նախնական պատվիրել է 375 կգ, սակայն այդ արդյունքը ցույց տալու դեպքում հայ ծանրորդին բարդ կլինի խառնվել մեդալային պայքարին։ 88կգ քաշային կարգում նախնական ամենաբարձր պատվերը տվել է կոլումբացի Յեյսոն Լոպեսը (390կգ), որի մրցակիցները կլինեն մոլդովացի Մարին Ռոբուն (380) և Ռո Կվան Ռյոլը (ԿԺԴՀ, 380)։

88 կգ քաշայինցկարգի պայքարը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025