Ծանրամարտի ԱԱ. Աննա Ամորյանի արդյունքը
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում կանանց Հայաստանի թիմի միակ ներկայացուցիչ Աննա Ամրոյանը (77կգ) B խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը։
Եվրոպայի փոխչեմպիոնը գրանցեց երկամարտի 230 կգ (100+130) արդյունքը։ Մեծ հավանականությամբ` A խմբի մրցելույթներից հետո նա լավագույն տասնյակում չի հայտնվի։
B խումբը 246 կիլոգամով (107+139) հաղթեց բրազիլացի Լաուրա Նասիմենտո Ամարոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աննա Ամրոյան, Ծանրամարտ, Ծանրամարտի ԱԱ