Խվիչայի «գոլդ» համընկնումներով գոլը Կրեմոնեզեի դեմ խաղում🎥
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցում է «Կրեմոնեզեի» դեմ խաղում։
22-րդ րոպեին նեապոլիտանական ակումբի կազմից աչքի ընկավ Խվիչա Կվարացխելիան` բացելով հանդիպման հաշիվը։
Նշենք, որ վրացի ֆուտբոլիստն այսօր տոնում է իր ծննդյան 22-րդ տարեդարձը և ստացվեց այնպես, որ գոլի հեղինակ դարձավ Ա սերիայի 22-րդ տուրի 22-րդ րոպեին։
# Ա-սերիա, Խվիչա Կվարացխելիա, Նապոլի