Խորվաթ անվանի հարձակվողն անհավանական ցածր աշխատավարձով պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ
Ինչպես տեղեկացնում է խորվաթական Ազգային լիգայում հանդես եկող «Հայդուկի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել անվանի հարձակվող Նիկոլա Կալինիչի հետ։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։
Հատկանշական է, որ Կալինիչն, ըստ պայմանագրի, Սպլիտ քաղաքը ներկայացնող ակումբում վաստակելու է ընդամենը 1 եվրո աշխատավարձ։
«Այո՛, երեք տարվա ընթացքում սա իմ և «Հայդուկի» միջև կնքված ամենապարզ պայմանագիրն է. ես վաստակելու եմ 1 եվրո»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ Կալինիչը «Հայդուկի» սան է, որի կազմում արդեն հանդես է եկել 2003-09 և 2022-23 թթ.` անցկացրած 93 խաղում դառնալով 41 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Կալինիչն առավել հայտնի է «Միլանի» (41 հանդիպում, 6 գոլ և 6 ասիստ), «Ատլետիկո Մադրիդի» (24 հանդիպում, 4 գոլ և 1 ասիստ) և «Ռոմայի» (19 հանդիպում, 5 գոլ և 2 ասիստ) ունեցած մրցելույթներով։
Նիկոլա Կալինիչը նաև 15 գոլ է խփել Խորվաթիայի հավաքականի կազմում անցկացրած 42 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Խորվաթիայի առաջնություն, Խորվաթիայի հավաքական, Հայդուկ, Միլան, Նիկոլա Կալինիչ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո