Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանն այլևս հանդես չի գա Եվրո-2024-ում
Իտալական «Տորինոյի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը բաց կթողնի Եվրո-2024-ի հետագա ընթացքը։
Խորվաթիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ 26-ամյա ֆուբոլիստը մկանային վնասվածք է ստացել և լքել հավաքականի ճամբարը։
«Նիկոլան շատ է աշխատել, որպեսզի օգնի թիմին Եվրո-2024-ում, և նա թիմի անբաժանելի մասն է։ Ցավոք, Վլաշիչը երկրորդ վնասվածքն է ստացել, և ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա արել է»,- նշել է Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։
Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը Խորվաթիայի հավաքականում 56 խաղում խփել է 8 գոլ, կատարել 3 ասիստ։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականը Եվրո-2024-ում ընդգրկված է B խմբում և առաջին տուրում 0:3 հաշվով զիջել է Իսպանիային։ Խորվաթները հաջորդ խաղերում մրցելու են համապատասխանաբար Ալբանիայի ու Իտալիայի հավաքականների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Խորվաթիայի հավաքական, Նիկոլա Վլաշիչ