Խորեն Հովհաննիսյան․ «Ես էլ եմ առաջադրվելու ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում»
Խորեն Հովհաննիսյանը Bac TV-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ մտադիր է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։
«Այսօր մեր ֆուտբոլը լուրջ խնդիրների առաջ է կանգնել, բայց դա մեկ օրվա բան չէ: Ճիշտ մարդիկ պետք է աշխատեն ճիշտ տեղում: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Կարևոր է` ճիշտ ու արդար ընտրություններ լինեն ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում:
Հավատում եմ` կլինեն արդար ընտրություններ: Ես էլ եմ առաջադրվելու ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում: Եթե ֆուտբոլային աշխարհը ցանկանա, որ ես լինեմ ՀՖՖ-ի նախագահը, ես կլինեմ ու կփորձեմ օգնել մեր ֆուտբոլին»,- ասել է Խորեն Հովհաննիսյանը։
# Խորեն Հովհաննիսյան, ՀՖՖ