Խոակին Կապարոսի մամուլի ասուլիսը հետաձգվել է
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մամուլի ասուլիսը անվտանգության նկատառումներից ելնելով, հետաձգվել է։
«Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Կառավարության՝ մասսայական միջոցառումների կազմակերպումից և անցկացումից զերծ մնալու կոչը՝ հայտնում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի՝ այսօր՝ մարտի 13-ին նախատեսված մամուլի ասուլիսը հետաձգվել է: Հայցում ենք մեդիա ներկայացուցիչների ներողամտությունը և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին:
Գլխավոր մարզչի մամուլի ասուլիսի անցկացման ժամկետների մասին կլինի լրացուցիչ հայտարարություն»,- նշվում է ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ այս ամսվա վերջին Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում ունի անցկացնելու։ Մարտի 26-ին մեր հավաքականը կմրցի Ուզբեկստանի հավաքականի դեմ, իսկ 30-ին՝ Ղազախստանի։ Հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշում է կայացվելու մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը կմասնակցի ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը:
# Խոակին Կապարոս, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ