Խոակին Կապառոսը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

Խոակին Կապառոսը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

25/08/2021 - 12:15

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը, որի սկզբում իսպանացի մասնագետը հրապարակեց այն 27 ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են սեպտեմբերին կայանալիք ԱԱ-2022-ի որակավորման փուլի 3 հանդիպումներին։

Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Դավիդ Յուրչենկո («Ալաշկերտ»)

Անատոլի Այվազով («Ուրարտու»)

Արսեն Բեգլարյան («Ուրարտու»)

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան («Կադիս»)

Կամո Հովհաննիսյան («Կայրաթ»)

Հովհաննես Համբարձումյան («Անորտոսիս»)

Անդրե Չալըշըր («Սիլկեբորգ»)

Արման Հովհաննիսյան («Փյունիկ»)

Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»)

Հրայր Մկոյան («Արարատ»)

Դավիթ Տերտերյան («Արարատ-Արմենիա»)

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»)

Տիգրան Բարսեղյան («Աստանա»)

Վահան Բիչախչյան («Ժիլինա»)

Խորեն Բայրամյան («Ռոստով»)

Սոլոմոն Իմե Ուդո («Ատիրաու»)

Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»)

Դավիդ Դավիդյան («Խիմկի»)

Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»)

Վբեյմար Անգուլո («Արարատ-Արմենիա»)

Ժիրայր Շաղոյան («Արարատ-Արմենիա»)

Արտյոմ Ավանեսյան («Արարատ-Արմենիա»)

Հարձակվողներ

Արշակ Կորյան («Օրենբուրգ»)

Էրիկ Վարդանյան («Փյունիկ»)

Սարգիս Ադամյան («Հոֆֆենհայմ»)

Ալեքսանդր Կարապետյան («Նոա»)

Իշխան Գելոյան («Բալթիկ»)

Վերոնշյալ ֆուտբոլիստներից առաջին անգամ հրավեր է ստացել ռուսական «Բալթիկայի» հարձակվող Իշխան Գելոյանը և «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ մեր ընտրանին սեպտեմբերի 2-ին և 5-ին արտագնա հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի հավաքականների դեմ, իսկ ամսի 8-ին Երևանում կընդունի Լիխտենշտեյնին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2019 By Sh.Gor