Խավին խոսել է Բարսելոնան գլխավորելու մասին

Խավին խոսել է Բարսելոնան գլխավորելու մասին

04/11/2021 - 10:43

Քաթարը ներկայացնող «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Խավին մեկնաբանել է «Բարսելոնան» գլխավորելու տեղեկությունները.

«Ակումբները բանակցություններ են վարում։ Ես չեմ կարող շատ խոսել այդ մասին, սակայն լավ եմ տրամադրված։ Ակումբները պետք է համաձայնության հասնեն։ Նրանք գիտեն իմ դիրքորոշումը, և ես հուսով եմ, որ շուտով ամեն ինչ կլուծվի։

Ես տուն վերադառնալու մեծ ցանկություն ունեմ։ «Բարսելոնա» վերադարձը կլինի ինչ-որ անհավանական ու հուզիչ բան»,- նշել է իսպանացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022