Խավի. «Մեր նպատակը Սուպերգավաթում հայտնվելն է»
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալից» 2:3 հաշվով կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հայտնել է, որ ակումբի գլխավոր նպատակն այժմ Սուպերգավաթի ուղեգիր նվաճելն է.
«Այժմ ապագայի մասին խոսելու ժամանակը չէ։ Մենք դեռ պետք է մարսենք այս պարտությունն ու մտածենք «Վալենսիայի» դեմ հանդիպման մասին։ Առջևում 6 խաղ կա, պետք է շտկենք իրավիճակը։
Լա լիգան հաղթելը շատ բարդ կլինի, այդ պատճառով մեր նպատակը Սուպերգավաթում հայտնվելն է»,- մեջբերում է Marca-ն։
Նշենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի ուղեգիր են նվաճում Լա լիգայի չեմպիոնիը, փոխչեմպիոնը, Իսպանիայի գավաթակիրն ու եզրափակիչի մասնակիցը։
Էլ կլասիկոյում կրած պարտությունից հետո «Բարսելոնան» մնաց 70 միավորով և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջնության առաջատարը, 81 միավորով, «Ռեալն» է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Իսպանիայի սուպերգավաթ, Լա-լիգա, Խավի, Ռեալ Մադրիդ