Խավի. «Զարմանալի է, բայց նա 17 տարեկսնում խաղում է 30-ի պես»
«Բարսելոնայի» լեգենդար նախկին կիսապաշտպան Խավին, ով այժմ մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ Սադը», խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա կիսապաշտպան Գավիի մասին.
«Նա շատ տաղանդավոր տղա է։ Ամենից շատ ինձ զարմացնում է, որ նա ընդամենը 17 տարեկան է, սակայն արդեն խաղում է 30-ի պես։
Այդ ամենն ակնհայտ է դառնում, երբ տեսնում ես նրա տեխնիկան և վարպետությունը, դաշտը դեսնելու ունակությունն ու, ի վերջո, նրա խաղը»,- նշել է Խավին, ու խեսքերը մեջբերում է Besoccer.com-ը։
Հիշեցնենք, որ Գավին «Բարսելենայի» սան է և ընթացիկ մրցաշրջանում է նորամուտը նշել կատալոնական ակումբի գլխավոր թիմում ու արդեն անցկացրել է 9 հանդիպում։
Հիշեցնենք, որ Գավին վերջերս նորամուտը նշեց նաև Իսպանիայի հավաքականի կազմում` դառնալով «ֆուրիա ռոխայի» մարզաշապիկով երբևէ դաշտ դուրս եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Գավի, Իսպանիայի հավաքական, Խավի