Խավի. «Ես ցանկանում եմ լուծում լինել Բարսայի համար, այլ ոչ թե խնդիր»
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավիմ հայտարարել է, որ շարունակելու է հավատարիմ մնալ ակումբի մարզական ծրագրին.
«Ես շարունակում եմ դրական և լավատեսորեն տրամադրված լինել մեր նախագծի հանդեպ։
Պատրաստվում եմ շարունակել աշխատանքս, սակայն ես ցանկանում եմ լուծում լինել «Բարսայի» համար, այլ ոչ թե խնդիր, հակառակ դեպքում կհեռանամ ակումբից»,- նշել է «բլաուգրանայի» գլխավոր մարզիչը, ում խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Խավի