Խավի. «Եթե գոլ խփեինք, բոլորը կասեին, որ Բարսան հիանալի հանդիպում է անցկացրել»

Խավի. «Եթե գոլ խփեինք, բոլորը կասեին, որ Բարսան հիանալի հանդիպում է անցկացրել»

24/11/2021 - 10:38

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Բենֆիկայի» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.

«Մենք շատ հզոր տեսք ունեինք և հենց դրան էլ ձգտում էինք. չբավականացրեց միայն գոլը։ Եթե մենք գոլ խփեինք, բոլորը կասեին, որ «Բարսան» հիանալի հանդիպում է անցկացրել` չնայած մենք, իրոք, լավ խաղացինք։

Մենք պահպանում ենք լավ տրամադրությունը. դեռ մեկ հանդիպում էլ ունենք Չեմպիոնների լիգայում։

Այսպիսի «Բարսելոնա» եմ ցանկանում տեսնել։ Ֆուտբոլիստները հասկանում են մարզիչների գաղափարները։ Գոլ խփելու տեսանկյունից պետք է բարելավենք մեր խաղը, քանի որ վերջին երկու հանդիպումների շրջանակում խփել ենք ընդամենը 1 գոլ` այն էլ 11-մետրանոցից։

Մենք «Բարսելոնան» ենք և պետք է հաղթենք։ Խոսքը ոչ միայն «Բավարիայի» դեմ հաջորդ խաղի մասին է, այլ ընդհանրապես մյուս բոլոր խաղերի։

Պետք է խաղերին դուրս գալ այնպիսի տրամադրվածությամբ, ինչպես այսօր էր։

Չնայած ոչ-ոքիին` կարծում եմ, որ «Բարսելոնան» այսօր լավ հանդիպում անցկացրեց»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» E խմբի շրջանակում վաստակեց 7 միավոր և վերջին տուրից առաջ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը. «Բենֆիկան», 5 միավորով, 3-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023