Խավի․ «Կցանկանայի հարմար պահի վերադառնալ Բարսելոնա»
Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ Խավին նշել է, որ կցանկանար գլխավորել «Բարսելոնան»։
«Իմ գլխավոր նպատակն այն է, որ դառնամ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ և ակումբին վերադաձնեմ հաղթական ուղի։ Իմ մարզչական շտաբը լրջորեն պատրաստվում է դրան, և դա մեզ ոգեշնչում է։
Կցանկանայի հարմար պահի վերադառնալ հարազատ ակումբ և զրոյից սկսել իրագործել ծրագիրս։ Ես բազմիցս խոսել եմ դրա մասին, սակայն ես ցանկանում եմ մասնակցել ակումբի ներսում կայացվող որոշումներին։
Ակնհայտ է, որ նախագահան ընտրություններից հետո ակումբը գլխավորելու տարբերակը կատարյալ կլինի։ Ես ոչինչ չեմ բացառում։ Ինձ հետ շփվել են հունվարին, մենք խոսել ենք դրա մասին։ Այդ ժամանակ ես ասացի, որ ո՛չ հանգամանքները, ո՛չ ընտրված ժամանակը ինձ համար այնքան էլ հարմար չեն, սակայն հուսով եմ, որ նրանք դեռևս ինձ հետ կապ կհաստատեն»,- նշել է Խավին, ում խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։
Խավին «Բարսելոնայի» մարզադպրոցի սան է, որի կազմում հանդես է եկել 1998-2015 թվականներին։ 2015 թվականին տեղափոխվել է «Ալ-Սաադ»՝ խաղալով մինչև 2019 թվականը, ինչից հետո միանգամից գլխավորել է ակումբը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 3-ին, տեղեկատվություն է տարածվել, որ «Բարսելոնայի» ղեկավարությանը հաջողվել է համոզել Խավիին գլխավորել հարազատ ակումբը։ Սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանը կատալոնական ակումբը կսկսի հենց 40-ամյա մասնագետի գլխավորությամբ։
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Խավի