Խավին խոսել է իր նպատակների մասին
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Խավին, ով ներկայումս մարզում է Քաթարը ներկայացնող «Ալ-Սաադը», մեկնաբանել է իր՝ կատալոնական ակումբը գլխավորելու հավանական տարբերակը․
«Ես չեմ թաքցնում, որ «Բարսելոնան» գլխավորելը իմ գլխավոր նպատակն է։ Դա կդառնա իմ երազանքի իրականացումը, սակայն ներկա պահին ես կենտրոնացացած եմ «Ալ-Սաադի» վրա, իսկ նախ և առաջ պետք է հարգել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին։ Ես նրա ակումբին ամենալավն եմ ցանկանում։
Երբեմն «Բարսան» շատ լավ է խաղում, երբեմն՝ վատ, սակայն ինձ դուր են գալիս Սետիենի գաղափարները ինչպես հիմա, այնպես էլ նրա նախկին ակումբներում։ Դոմինանտ ֆուտբոլ ցուցադրելը գրավիչ է։
Ճիշտ է՝ երբեմն դա չի տաիս արդյունքը, սակայն Սետիենի «Բարսան» առանց կասկածի հաճախ ցույց է տվել գեղեցիկ ֆուտբոլ»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ 40-ամյա Խավին կորոնավիրուսի դրական թեստ էր հանձնել և այժմ ինքնամեկուսացել է։
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Խավի, Կիկե Սետիեն, կորոնավիրուս