Խավիեր Տեբաս. Կնախընտրեի, որ Նեյմարը չվերադառնար Լա լիգա
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի հավանական «Բարսելոնա» վերադառնալու մասին:
«Ես կնախընտրեի, որ Նեյմարը չվերադառնար Լա լիգա: Նա չի հանդիսանում լավ օրինակ ծառայելու առարկա: Նեյմարը կարող է լավ խաղացող լինել, բայց վարքը նույնպես շատ կարևոր է արժեքների մեջ, որոնք մենք քարոզում ենք:
Մենք Լա լիգա ենք ուզում գրավել լավագույն խաղացողներին, բայց Նեյմարի վարքը չի համապատասխանում մեր մրցաշարին: Մենք շատ ենք աշխատել և չենք ուզում կորցնել մեր հեղինակությունը:»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Marca-ն: