Խավիեր Տեբաս․ «ՈՒԵՖԱ-ն վերջապես անհրաժեշտ միջոցներ է կիրառում»
Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի կայացրած որոշումը։ Ըստ այդ որոշման՝ «Մանչեսթեր Սիթին» երկու տարով զրկվել է եվրագավաթաներին մասնակցելու իրավունքից։
«ՈՒԵՖԱ-ն վերջապես անհրաժեշտ միջոցներ է կիրառում։ Ֆինանսական Fair-play-ի կիրառումն ու որակազրկումները շատ կարևոր են ֆուտբոլի ապագայի համար։ Այժմ մենք կոնկրետ գործողությունների հիանալի օրինակ ունենք»,- Լա լիգայի նախագահի խոսքերը մեջ բերում է The Associated Press -ի լրագրող Ռոբ Հարիսը։
# Լա-լիգա, Խավիեր Տեբաս, Մանչեսթեր-Սիթի