«Լևանտեն» երկրորդ անընդմեջ տպավորիչ comeback-ն արեց` լքելով վտանգավոր գոտին 🎥
Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Լևանտեն» մրցակցի դաշտում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սելտայի» նկատմամբ։
Տանտերերը Ֆերան Յուտգլայի դուբլի շնորհիվ հաղթում էին նախ` 1:0, ապա` 2:1, բայց վալենսիական ակումբը կարողացավ comeback անել` կորզելով անչափ կարևոր հաղթանակ։
Լուիս Կաստրոյի գլխավորած թիմի գոլերը խփեցին Կերվին Արիագան, Ադրիան Դելան ու Ռոխեր Բրուգին։
«Լևանտեն» երկրորդ խաղում անընդմեջ նույն հաշվով տպավորիչ comeback արեց։ Նախորդ տուրում «Լոս Ասուլգրանասը» 3:2 հաշվով հաղթել էր «Օսասունային»։
Հաղթանակի շնորհիվ վալենսիական ակումբը միավորների քանակը հասցրեց 39-ի, լքեց վտանգավոր գոտին` բարձրանալով 16-րդ տեղ։
Լա լիգայում տեղը պահելու պայքար մղող «Էլչեն», «Մալյորկան», «Էսպանյոլը» և «Ժիրոնան» նույնպես ունեն 39-ական միավոր, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 14-րդ, 15-րդ, 17-րդ և 18-րդ տեղերը։ 13-րդ տեղը զբաղենցող «Սևիլիան» ունի 40 միավոր։ «Ալավեսը», որը 37 միավոր է վաստակել, 19-րդն է։
«Սելտան» պարտության պատճառով մնաց 50 միավորով և 6-րդ տեղում է` զրկվելով Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր նվաճելու մաթեմատիկական հնարավորությունից։
«Սելտա» – «Լևանտե» հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Լա-լիգա, Լևանտե, Լուիս Կաստրո, Սելտա, Ֆերրան Յուտգլա