Լևանտեի կազմում նորամուտն է նշել հայազգի ֆուտբոլիստ🎥
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Լևանտեն» սեփական դաշտում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ։
Այդ հանդիպմանը վալենսիական ակումբի կազմում հայտավորված է եղել 19-ամյա հայազգի հարձակվող Էդգար Սևիկյանը, ով հանդիպման 83-րդ րոպեին դուրս է եկել փոխարինման՝ նորամուտը նշելով «Լևանտեի» կազմում։
Սևիկյանը ծնունդով Ռուսաստանից է՝ Մոկսվայից։ Մինչև 2017 թվականը եղել է «Լոկոմոտիվի» համակարգում, ինչից հետո տեղափոխվել է «Լևանտե» և հիմնականում հանդես է գալիս աջ վինգերի դիրքում, սակայն կարողանում է խաղալ նաև հարձակման մյուս դիրքերում էլ։
Էդգար Սևիկյանը Ռուստաստանի Մ-20 տարեկանների անդամ է, որի կազմում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Սևիկյանը Լա լիգայի շրջանակում հանդես եկած երկրորդ ֆուտբոլիստն է։ Առաջինը եղել է Արաս Օզբիլիսը, ով 2016 թվականին մի կարճ ժամանակահատված հանդես եկավ «Ռայո Վալեկանոյի» կազմում։ Օզբիլիսը Լա լիգայի շրջանակում անցկացրեց 3 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
# Էդգար Սևիկյան, Լա-լիգա, Լևանտե, Խետաֆե