Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, լեհ հարձակվողը ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։
Աղբյուրի փոխանցմամբ` լեհ ֆուտբոլիստի ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, իսկ դրա երկարաձգման բանացկություններն արդյունք չեն տալիս։
Այդ ամենով պայմանավորված` Լևանդովսկին մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ մյունխենյան ակումբից, իսկ «Բարսելոնան», ըստ նրա, ներկա պահին կարիերայի հետագա զարգացման ամենահարմար տարբերակներից մեկն է։
Կան խոսակցություններ, որ «բլաուգրանան» պատրաստ է լեհ գոլահարին առաջարկել 4 տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևնադովսկին «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2014 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 366 հանդիպում` դառնալով 339 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ