Լևանդովսկին գերազանցել է Մեսիի ֆանտաստիկ ռեկորդը 📸
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (7:2) դուբլ գրանցեց` գերազանցելով կատալոնական ակումբի լեգենդար, նախկին ավագ Լիոնել Մեսիի ռեկորդը։
«Նյուքասլը» 41-րդ ակումբն է, որի դարպասը լեհ ֆուտբոլիստը գրավել է Չեմպիոնների լիգայում։ Դա մրցաշարի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսին եվրագավաթային գլխավոր մրցաշարում աչքի է ընկել 40 տարբեր ակումբների դեմ խաղում։
Այդ ցուցանիշով երկրորդ ցուցանիշն ունի Կրիշտիանու Ռոնալդուն, որը գոլ է խփել 38 տարբեր ակումբների դեմ խաղում։
Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում 142 խաղում խփել է 109 գոլ, կատարել 27 ասիստ։ 37-ամյա հարձակվողն ամենահեղինակավոր մրցաշարի պատմության մեջ երրորդ լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml