Լևանդովսկին՝ ՉԼ 2019/20 մրցաշրջանի լավագույն հարձակվող
Ժնևում մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում նաև մի շարք մրցանակներ են հանձնվելու։
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի լավագույն հարձակվող։ Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը մյունխենյան ակումբի հետ նվաճեց բաղձալի գավաթը, իսկ ինքը՝ հարձակվողը, խփած 15 գոլով ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկու։
# Բավարիա, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի