Լևանդովսկին՝ ՈՒԵՖԱ-ի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Ժնևում ավարտին մոտեցավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը, որի ընթացքում հանձնվեցին նաև մի շարք անհատական մրցանակներ։
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվեց ՈՒԵՖԱ-ի 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ առաջ անցնելով Մանուել Նոյերից և Կևին դե Բրոյնեից։
Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը մյունխենյան ակումբի հետ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող, իսկ ինքը՝ ֆուտբոլիստը 15 գոլով դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։
# Բավարիա, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտ-Լևանդովսկի