Լուկա Յովիչ. Պատրաստ եմ պատասխանել ամենախիստ պահանջներին
«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը խոսել է մադրիդյան ակումբում հարմարվելու մասին:
«Ես վնասվածք ունեի, բայց, միջմրցաշրջանի հետ համեմատած, հիմա իմ գործերը լավ են ընթանում: Երիտասարդ խաղացողի համար դա հեշտ չէ, բայց կարծում եմ, որ ինձ հաջողվեց ամեն ինչ ամենալավ կերպով հաղթահարել:
Ես պատրաստ եմ պատասխանել ամենախիստ պահանջներին»,- Յովիչի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: