Լուկա Յովիչին ազատազրկում է սպառնում
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը խախտել է կարանտինը և մեկնել հայրենիք՝ Սերբիա՝ ընկերուհու ծննդյան տարեդարձին։
Ինչպես գիտեք, ողջ «արքայական» ակումբի բասետբոլային թիմ խաղացողներից Թրեյ Տոմկինսը վարակվել էր կորոնավիրուսով, ինչից հետո ողջ ֆուտբոլային և բասկետբոլային թիմերը տեղափոխվել են կարանտին։
Սերբական մամուլը կատարվածից հետո լուրջ քննադատության է ենթարկել հարձակվողին․
«Յովիչը հիմարություն է արել։ Չնայած բոլոր սահմանափակումներին և զգուշացումներին՝ նա խախտել է կարանտինը և մեկնել Սերբիա։ Նա ինքնամեկուսանալու փոխարեն Բելգրադի փողոցներում զբավարճանում է»,- նշվում է Blic պարբերականի հոդվածում։
Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը նույնպես բարկացած է կատարվածի առթիվ․
«Սեր ֆուտբոլիստները վատ օրինակ են ծառայում․ վաստակելով միլիոններ՝ նրանք հրաժարվում են մեկուսանալ ու վերադառնում են հայրենիք»,- նշել է երկրի վարչապետը։
Սերիբայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն էլ նշել է, որ եթե Յովիչը կրկին խախտի կարանտինը, ապա կձերբակալվի․
«Եթե Յովիչը կրկին դուրս գա բնակարանից, նրան կձերբակալեն։ Կարծում եմ, որ նա զջղում է իր արածի համար, բայց մենք նրան կհասկացնանեք, որ քաղաքացիների կյանքն ավելի կարևոր է, քան իր միլիոնները»,- Վուչիչի խոսքերը մեջբերում է Marca-ն։
# Լուկա-Յովիչ, կորոնավիրուս, Ռեալ Մադրիդ