Լուկա Յովիչը շատ մոտ է ակումբային գրանցումը փոխելուն
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Լուկա Յովիչը, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, սերբ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ֆիորենտինան», որը պատրաստ է վարձակալել 24-ամյա հարձակվողին։
Աղբյուրի փոխանցմամբ` անցնող օրերին «մանուշակների» ղեկավարները տրանսֆերի հարցում բավական հաջող բանանակցություններ են վարել «Ռեալի» ներկայացուցիչների հետ։
Հաղորդվում է, որ կողմերն այժմ շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելու։
Սպասվում է, որ «արքայական» ակումբը կշարունակի վճարել Յովիչի աշխատավարձի 50%-ը, որը կազմում է 6 մլն եվրո։
Նշենք, որ դեռևա հայտնի չէ` վարձակալան պայմանագրում ներառվելու է գնման իրավունք, թե` ոչ։
Հիշեցնենք, որ Լուկա Յովիչը 2019 թ. ամռանն է 63 մլն եվրոյի դիմաց «Այնտրախտից» տեղափոխցել «Ռեալ Մադրիդ», որի կազմում մինչ օրս անցկացրել է 51 հանդիպում` դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկա-Յովիչ, Նիկոլո Սկիրա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆիորենտինա