Լուկա Մոդրիչն ԱԱ-2022-ից հետո կավարտի միջազգային կարիերան
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո ավարտելու է միջազգային կարիերան և այլևս հանդես չի գա Խորվաթիայի հավաքականի կազմում.
«Ես հասկանում եմ, որ արդեն հասել եմ որոշակի տարիքի։ Սա կլինի իմ վերջին մրցաշարը Խորվաթիայի հավաքականի կազմում»,- 37-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբեջում է ESPN-ը։
Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի մարզաշապիկն առաջին անգամ կրել է 2006 թ. մարտի 1-ին Արգենտինայի դեմ կայացած ընկերական խաղում (3:2)։
Նա մինչ օրս հավաքականի կազմում անցկացրել է 154 հանդիպում ու այդ ցուցանիշով ռեկորդակիր։
Բացի դրանից, վետերան ֆուտբոլիստը հավաքականի կազմում դարձել է նաև 23 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում 2018 թ. հասել է աշխարհի առաջնության եզրափակիչ` 2:4 հաշվով պարտվելով Ֆրանսիային։
Հավելենք, որ Խորվաթիայի հավաքականն ԱԱ-2022-ի շրջանակում ընդգրկված է F խմբում ու կմրցի Բելգիայի, Կանադայի և Մարոկկոյի դեմ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Խորվաթիայի հավաքականները Եվրո-2024-ի որակավորման փուլում ընդգրկված են միևնույն խմբում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Եվրո-2024, Խորվաթիայի հավաքական, Մունդիալ-2022, Ռեալ Մադրիդ