Լուկաս Սելարայանն այլևս հանդես չի գա Հայաստանի հավաքականում 📸
Եղիշե Մելիքյանը հայտնել է, որ Լուկաս Սելարայանն ավարտել է մրցելույթները Հայաստանի հավաքականում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Մինչև իմ գալը ցանկանում էր ավարտել կարիերան հավաքականում։ Խոսեցի նրա հետ, ասացի, որ հավաքականն ունի իր կարիքը։ Իռլանդիայի դեմ խաղից առաջ ասաց, որ կան ընտանեկան խնդիրներ, այլևս չի կարող գալ։ Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ հավաքականի դռները միշտ բաց են նրա համար»,- ասել է ազգային թիմի գլխավոր մարզիչը։
Արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Սելարայանը Հայաստանի հավաքական էր հրավիրվում է 2021թ. հոկտեմբերից, 26 խաղում խփել է 5 գոլ, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եղիշե Մելիքյան, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական