Լուկաս Սելարայանը հերթական գոլն է խփել ՄԼՍ-ի շրջանակում🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 2:4 հաշվով զիջել է «Դի Սի Յունայթեդին»։
«Կալամբուսի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցել է նաև արգենտինական արմատներով հայազգի հարձակվող Լուկաս Սելարայանը, ով, բավական արագ կողմնորոշվելով, 71-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, հաշիվը դարձնելով 2:3։
Հավելենք, որ այս պարտությունից հետո «Կալամբուս Քրյուն» Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում մնաց 24 միավորով և անցկացրած 17 խաղից հետո զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Ինչ վերաբերում է Սելարայանին, ապա նա ընթացիկ մրցաշրջանում ՄԼՍ-ի շրջանակում խփեց 6-րդ գոլը և իր թիմի լավագույն ռմբարկուն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դի Սի Յունայթեդ, Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ