Լուիս Սուարեսը երկար ժամանակով շարքից դուրս է մնացել
«Բարսելոնայի» 32-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը ենթարկվել է աջ ոտքի մենիսկի վիրահատության։ Ակումբը հաղորդում է, որ խաղացողի վերականգնման համար անհարաժեշտ կլինի մոտ 4 ամիս։
Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո ուրուգվայցի խաղացողն արդեն մեկ անգամ ծնկի վիրահատություն տարել էր։ Սակայն, վնասվածքը կրկնվել է։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 23 խաղում աչքի է ընկել 14 անգամ։
# Բարսելոնա, Լուիս-Սուարես