Լուիս Էնրիկեն պատրաստ է վերադառնալ Բարսելոնա
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին․
«Կարծում եմ՝ կարող եմ վերադառնալ այն ակումբներ, որոնք ժամանակին մարզել եմ։ Ես բոլոր դռները բաց եմ թողել։ Հիանալի տարիներ եմ ունեցել «Բարսելոնայի» հետ, ինչի համար երախտապարտ եմ ակումբին։ Ես երջանիկ եմ, որ այդքան տարիներ անցկացրել եմ այն ակումբի կազմում, որն ինձ տվել է ամեն ինչ»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ Էնրիկեն «Բարսելոնան» մարզել է 2014-2017 թվականին։ Մասնագետի գլխավորությամբ ակումբը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը և դարձել է Աշխարհի ակումբային չեմպիոն։
# Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Լուիս-Էնրիկե